Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ավերակների վրա | |
ՆԱՐԳԻԶ. Լավ, գնա քնիր, քիչ տանջիր քեզ և մեզ: Հերիք է իմ ցավն ինձ... այսօր որդիս ձեռքիցս գնում է...
ԱԹԱՆԵԱ. (Չի լսում Նարգիզին, միշտ իր մտքովն զբաղված): Ասում ես, որ մեր դռները նե՞ղ են նրա համար, շա՛տ է հաստացել: Չեմ ուղում, չեմ ուզում, որ գա այստեղ: Նա կտեսնի ինձ այս դրության մեջ, կուրախանա, երեսիս քահ-քահ կծիծաղի: Նա կասի, «տեսա՞ր, որ ես քեզանից խելոք եմ, որ վաճառականությունը դու չգիտես, ես գիտեմ: Դե գնա ու պարծեցիր այժմ քո յոթանասունուհինգ տարվա անունով»: Հեե՛, եթե ես մի խելքը գլխին ժառանգ կունենայի, ինչպես հայրս ունեցավ, ցույց կտա յի այդ լակոտներին:
ՆԱՐԳԻԶ. (Դառնագին): Խնայիր ինձ, մարդ, խնայիր, մի՛ քրքրիր իմ սրտի խոցը:
ԱԹԱՆԵՍ. Ցամաքեց, չորացավ ինձ համար երկնքի ողորմությունը: (Լռություն: Տունը փոխելով): Ե՞րբ են տանում անբախտին: (Նստում է):
ՆԱՐԳԻԶ. Այսօր, մի երկու ժամից հետո:
ԱԹԱՆԱՍ. Փող պետք է տալ Սամվելին. առանց փողի չեն բժշկի նրան: Բայց փող չկա, չկա. բոլորը խլեցին ձեռքիցս:
ՆԱՐԳԻԶ Լավ, մի՛ մտածիր, ես փող գտա նրա համար:
ԱԹԱՆԵՍ. Գտա՞ր, այո՞, ինչպե՞ս, ո՞վ տվեց: (նայում է շուրջը): Նարգիզ, ո՛ւր է Օվսաննայի դաշնամուրը: (Վեր է կենում): Աա՞, ո՞ւր է:
ՆԱՐԳԻԶ, (Ընկճված): Ծախեցի քրոջդ աղջկան:
ԱԹԱՆԵՍ. Գորգե՞րը, պապիցս մնացած գորգե՞րը:
ՆԱՐԳԻԶ. Ուղարկեցի քրոջդ տուն պահելու: (Խորհրդավոր): Ո՞վ գիտես:
ԱԹԱՆԵՍ. (Կատաղելով): Ինչպես համարձակվեցիր: Ոչ մի բան չպիտի թաքցնել պարտատերերից, ոչ մի բան, մի ասեղ անգամ: Թող գան, վերգրեն, ծախեն աճուրդով, ավերակ դարձնեն տունս, միայն թե չասեն, որ ես գող եմ: Ե՛տ բերել տուր այդ գորգերը, լսում ես, ետ բերել տուր:
ՆԱՐԳԻԶ. Լավ, հանգստացիր:
ԱԹԱՆԵԱ. (Ընկնվելով): Ի՛նչ օրի հասանք: (Լուռ է),
ՆԱՐԳԻԶ. Հերիք է, հերիք է, հերիք է...
ԱԹԱՆԵԱ. (Զսպելով արցունքը): Չէ, չէ, լաց լինելն ամոթ է, կնիկություն, թշնամիներս ավելի կուրախանան: (Տոնը փոխում է): Գիշերվա ո՞ր ժամանակն է: Բեմի ետևում եկեղեցական գանգի երեք ծանր հարված:
ՆԱՐԳԻԶ. Ահա երրորդությունը տվեցին: Գնա, պառկիր:
ԱԹԱՆԱՍ. (Երեսը խաչակնքում է): Աղոթք անելն էլ մոռացա: Ահ, գլուխս տրաքվում է:
ՆԱՐԳԻԶ. Գնա, ասում եմ, գնա, բայղուշ, հերիք է:
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ, ՍԱՄՎԵԼ ու ՆՈՒՆՈՒՖԱՐ
ՍԱՄՎԵԼ (Գալիս է խորքի դռներով, պիջակը հագնելով, հետո փողկապը կապելով: Նունուֆարին, որ հետևում է նրան): Չեմոդանս մաքրե լ ես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է խորքի դոներով Սամվելի ետևից: Ցույց է տալիս պատի տակ դրած չեմոդանը): Այ: Օրիորդին զարթեցնե մ:
ՍԱՄՎԵԼ. Այո՛: Բեր այստեղ ճերմակեղենս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է խորքի դռներով):
ՍԱՄՎԵԼ. (Ծնողներին): Դո՞ւք ինչու համար եք այսպես վաղ զարթնել: Հայրիկ, գնա պառկիր, ժամանակին ես քեզ կզարթնեցնեմ:
ԱԹԱՆԵՍ. Հա՛, կարգադրիր, որդի, ես բանի պետք չեմ: Ահ, գլո՜ւխս: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՏԵՍԻԼ 3
ՆԱՐԳԻԶ, ՍԱՄՎԵԼ, մերթ ընդ մերթ ՆՈՒՆՈՒՖԱՐ
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Բերում է խորքի դոներով ներմակեղենի մի կապոց):
ՍԱՄՎԵԼ. (Առաշ քաշելով մի աթոռ): Դի՛ր այստեղ: (Չեմոդանը բերում է բեմի կենտրոնը ու սկսում է ճերմակեղենը դարսել այնտեղ):
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գնում է հետ, խորքի դոներով);
ՆԱՐԳԻԶ. (Մոտեցել է լուսամուտներից մեկին, վարագույր, բաց է անում): Լույսը բացվում է, մշակներն ուրախ-ուրախ գնում են իրենց աշխատանքին: Երանի նա էլ ձեր մեջ լիներ և ձեզ նման առողջ:
ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, շուտով այստեղ կգա Արամազդր: Ես նրան խնդրել եմ, որ ինձ օգնի՝ Լևոնին կայարան տանելու: Ի սեր աստծու, այնպես արա, որ հայրիկը նրան չվիրավորի: Առհասարակ չգիտեմ այդ մարգն ինչ է արել ձեզ, որ ամենքդ նրա դեմ մի տեսակ ատելություն ունիք:
ՆԱՐԳԻԶ. Նա հորդ թողեց նեղ դրության մեջ, հեռացավ, իսկ հիմա բոլորովին երես է դարձրել մեզանից: (Սկսում է Սամվելին օգնել՝ իրերը տեղավորելու):
ՍԱՄՎԵԼ. Դու գիտես, որ Արամազդը հարգելի պատճառ ունի մեր տունը ոտ չդնելու:
ՆԱՐԳԻԶ. Ո՞վ է մեղավոր: Թող իր չափն իմանար:
ՍԱՄՎԵԼ. Եթե Օվսաննան կարողանար մարդ ճանաչել, Արամազդի առաջարկությունը կընդուներ ուրախությամբ:
ՆԱՐԳԻԶ. Իհարկե, հիմա ամենքն էլ այդպես կասեն, Պրիկազչիկն հարստացել է ու մարդկանց շարքն ընկել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Խորքի դոներով բերում է ճերմակեղենի մի ուրիշ կապոց և. գնում է նույն աթոոի վրա ու սպասում հրամանների):
ՍԱՄՎԵԼ. Զարմանալի գաղափար ունիք մարդու մասին: Մեր կարծիքով հարստանալ — կնշանակե մարդկանց շարքն ընկնել: Արամազդր միշտ մարդ է եղել և ազնիվ մարդ: (նունուֆարին): Գնա այժմ հագուստ բեր:
ՆՈԻՆՈԻՖԱՐ. (Գնում է խորքի դոներով):
ՆԱՐԳԻԶ. Այդ ո՛ր ժամանակից դու նրան հավանեցիր:
ՍԱՄՎԵԼ. Հենց այն օրից, երբ նա եկել է մեզ մոտ ծառայելու: Երեկ քիչ էր մնում ամոթից գետինը մտնեի Օվսաննայի պատճառով:
ՆԱՐԳԻԶ. Ինչո՛ւ:
ՍԱՄՎԵԼ. Արամազդն երկու անգամ գրում է նրան, թե պատրաստ է հայրիկին օգնել և խնդրում է համոզել ծերունուն, որ իր օգնությունն ընդունի: Օվսաննան նրա նամակները ետ է ուղարկում առանց բաց անելու: Եվ ետ տանողն էլ հիմարաբար ես եմ լինում:
ՆԱՐԳԻԶ. (Դադարելով Սամվելին օգնելու, զարմացած նայում է նրան): Արամազդն ուղում է օգնե՞լ հորդ:
ՍԱՄՎԵԼ. Այո, մայրիկ, և կարող է օգնել: Այժմ նա ահագին վարկ ունի մեր քաղաքում: Ես կարծում էի, որ Օվսաննան չէր վերադարձնի այդ նամակները, եթե գիտենար նրանց բովանդակությունը: Բայց երեկ երեկո ես նրան հայտնեցի, որ նա այժմ էլ պնդում է, թե Արամազդի անունն անգամ լսել չի կամենում: Կարելի է միթե այդքան գոռոզ լինել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Բերում է խորքի դռներով Սամվելի սյուրտուկր, վարտիկը, ժիլետը, դնում է նույն աթոռի վրա և անմիջապես գնում է նույն դռներով):
ՆԱՐԳԻԶ. Ինչ արած, մենք ամենքս այդպես ենք, հպարտ: Ահա ինքը, ես կխոսեմ հետը:
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՕՎՍԱՆՆԱ.
ՕՎՍԱՆՆԱ. (Գալիս է շտապով խորքի դոներով): Ուշ եմ զարթնել, արդյոք: (Սամվելին): Ասա, ի՛նչ պիտի անել:
ՍԱՄՎԵԼ. Պետք է սպասել Լևոնի զարթնելուն: (Չեմոդանը կապում է, բանալին դնում է գրպանր և չեմոդանը ոտով հրելով, տանում է պատի տակ): Շտապել հարկավոր չէ, դեռ ժամանակ շատ կա:
ՆԱՐԳԻԶ. Օվսաննա, գոնե դու խնայիր մեզ այս նեղ օրերում:
ՕՎՍԱՆՆԱ. Ի՞նչ եմ արել, մայր:
ՆԱՐԳԻԶ. էլ ի՛նչ պիտի անեիր, հորդ թողնում ես խայտառակության մեջ:
ՕՎՍԱՆՆԱ. Ե՞ս, չեմ հասկանում, մայր: (Նայում է զարմացած Սամվելին):
ՍԱՄՎԵԼ. Մայրիկն ամեն բան գիտե, ես ավելորդ համարեցի նրանից թաքցնել:
ՆԱՐԳԻԶ. (Օվսաննային): Երեխա չես, տեսնում ես, որ մեր բարեկամները մեզնից երես են դարձրել: Մենք ստիպված ենք հարգել մեզ օգնության ձեռք մեկնողին, ո՞վ էլ որ լինի նա...
ՕՎՍԱՆՆԱ. (Լուրջ): Մայրիկ, ես խնդրում եմ քեզ չխառնվել իմ գործերին:
ՆԱՐԳԻԶ. Բայց այդ միայն քո գործը չէ, այլև ամենքիս՝ մի ամբողջ ընտանիքի:
ՕՎՍԱՆՆԱ. Եթե այդպես լիներ, նա իր օգնությունը հայրիկին իմ միջոցով չէր առաջարկիր (Սկսում է անցուդարձ անել):
ՆԱՐԳԻԶ. էհ, տղա է, ուզեց ամենից առաջ քո սիրտը շահել:
ՕՎՍԱՆՆԱ. Տեսնո՛ւմ ես, ուրեմն լավ եմ արել, որ նամակները վերադարձրել եմ: Վերջապես այդ ինձ համար մի անախորժ խոսակցություն է, թողնենք, միևնույնն է, ոչ ոք չի կարող ինձ վրա ներգործել:
ՍԱՄՎԵԼ. Արամազդն արժանավոր երիտասարդ է: Այսքանը միայն ես պարտք եմ համարում ասելու:
ՆԱՐԳԻԶ. Այո՛, ես էլ հիմա տեսնում եմ, որ շատ օրինավոր տղա է:
ՕՎՍԱՆՆԱ. (Դառը ծիծաղելով): Ահա թե ինչ, չլին՞ի թե մայր ու որդի դավադրություն եք կազմել իմ դեմ: Մայրիկ, դեռ երկու ամիս չի անցել այն ժամանակից, երբ դու արհամարհում էիր այդ մարդուն և նրա քույրերին, ի՞նչ պատահեց այժմ...
ՆԱՐԳԻԶ. Երկու ամիս աոաջ այս տունն էլ լիքն էր, հիմա տեսնո՞ւմ ես:
ՕՎՍԱՆՆԱ. (Կանգ է առնում վրդովելով): Վերջապես, ի՞նչ ես ուզում ինձանից, ասա կարճ-կտրական:
ՆԱՐԳԻԶ. Ազատիր հորդ խայտառակությունից, օգնիր հիվանդ եղբորդ բժշկվելու, պահպանիր մեր տունը, որ ավերակ չդառնա:
ՕՎՍԱՆՆԱ. Այսինքն ծախեմ իմ զգացմունքները, իմ ապագան, իմ ամբողջ կյանքը, ա՞յս ես ուզում: Վաճառեմ ինձ ձեզ համար, այո :
ՆԱՐԳԻԶ. էլ ինչո՞ւ համար ենք քեզ պահել, մեծացրել, որ այսօրվա օրը մեզ օգնության չհասնես:
ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, ես բողոքում եմ այդ խոսքերի դեմ:
ՕՎՍԱՆՆԱ. Թող ասի, Սամվել, թո՛ղ: Վերջապես մի օր հարկավոր էր պարզել մեր հարաբերությունները: Հետո , մայրիկ, հետո :
ՆԱՐԳԻԶ. Ես բռնություն գործ չեմ գնի քեզ վրա, ես միայն բացատրում եմ: Եթե դու կարողացար սիրել առաջին պատահածին, Արամազդն այն անառակ Ժորժից հազար անգամ բարձր է:
ՕՎՍԱՆՆԱ, (նայել է մորը խորը հանդիմանական հայացքով): Առաջին պատահածի՞ն: Լավ ասացիր, մայրիկ: Այդ խոսքերով դու դատապարտեցիր թե՛ քեզ և թե՛ հայրիկին:
ՆԱՐԳԻԶ. (Զայրացած): Օվսաննա:
ՕՎՍԱՆՆԱ. Այո, մայրիկ, եթե ես իմ սիրտը նվիրեցի առաջին պատահածին, մեղավորը դուք եք և միայն դուք: Ես այս չէի ուզում ասել, բայց որ երեսովս տվեցիր իմ ակամա սխալը, այժմ լսիր՛ դուք ինձ շրջապատեցիք ձեր շողոքորթ, հարց-կատակ ազգականներով և կազմեցիք իմ շուրջը ՝ մի անմատչելի պատնեշ: Ի՞նչ է եղել իմ կյանքն այս տանը գնա ուսումնարան, եկ տուն, երբ դասերից ազատ ես, կպիր մորդ փեշերին և գնա այցելիր ծնողներիդ ազգականներին: Նստիր ժամերով տգետ ընտանիքների մեջ,, լսիր նրանց հիմար զրույցները, գարշելի բամբասանքները, շատ անգամ կեղտոտ սրախոսությունները:
ՍԱՄՎԵԷ. (Մեկուսի): ճիշտ է , բոլորովին ճիշտ:
ՕՎՍԱՆՆԱ. Ես չունեի իրավունք մինչև անգամ իմ համակրած ընկերուհիների հետ ծանոթություն անելու: Հարուստի աղջիկ էի, ինչպե՞ս կարող էի աղքատներին ընկերանալ: Եվ այսպես, բռնության ճանկերում սնված, հանկարծ պատահեցի մի երիտասարդի, որ, չգիտեմ ինչպես, անցել էր ինձ շրջապատող պարիսպը: Ես չունեի ուրիշ ընտրություն անելու, չէի ճանաչել ոչ մի ուրիշ երիտասարդ, բացի ձեր ազգականներից: Այն ինչ, նեխված ճահճի մեջ ապրելով հանդերձ, ես ունեի սիրելու ընդունակ սիրտ և սիրելու ջերմ փափագ: Եվ ահա հափշտակվեցի առաջին պատահածով:
ՍԱՄՎԵԼ. Եվ այն միակ ծաղիկը քո ճանապարհի վրա դուրս եկավ ապականված ու թունավոր: Մայրիկ, Օվսաննան իրավացի է:
ՆԱՐԳԻԶ. Թող ասի, ինչ անեմ, թող նա էլ իմ գլխին թափի իր սրտի մաղձը, ինչպես քո անբախտ եղբայրը:
ՕՎՍԱՆՆԱ. Ահ, մայրիկ, ես չեմ ուզում կրկնել Լևոնի ասածները, բայց մի ցնորվածի բերանով ինքը ճշմարտությունն է խոսում: Ի նչ է եղել նրա պատանեկությունը: Մինչ քսան տարեկան հասակը դուք նրան պահեցիք խանձարուրի մեջ, հետո գրպանը լցրիք ոսկով և ուղարկեցիք մայրաքաղաք: Եվ ահա մի նավակ, որ սովոր չէր ափերի մոտ լողալու, հանկարծ ընկավ հորձանքի մեջ և... խորտակվեց: Իսկ սա՞: (Ցույց է տալիս Սամվելին): Սա ինչ է: Հայրիկը կամեցավ սրան անպատճառ վաճառական դարձնել: Ինչպես չէ, պետք է Ֆռանգուլյան առևտրական տան հռչակավոր անունը շարունակել: Գիմնազիան ավարտած չավարտած իր երկաթե ձեռը դրեց պատանու վրա ու ասաց, «դու իմն ես, դու չես հեռանալ ինձանից». Բայց Սամվելը նրանը չէր, մայրիկ և ոչ քոնը: (Շարունակում է անցուդարձ անել):
ՍԱՄՎԵԼ. (Հափշտակված): Ճիշտ է մայրիկ, ճիշտ է: Օվսաննան խոսում է իմ սրտի խորքից: Վաճառականությունը իմ հոգուն այնքան էր խորթ, որքան հայրիկի հոգուն Բեթհովենի սոնատը: Ես փախչում էի նրանից, ինչպես ժանտախտից: Ես փախչում էի և՛ քո ծայրահեղ սիրուց ու խընամքից, ինչպես շղթաներից: Ի՛նչ արած, ինձ թվում էր, որ ես օժտված եմ երաժշտական ձիրքով և իմ ամբողջ էությամբ փափագում էի նրանց ծառայել: Կարելի է, սխալվում էի, բայց գալը չհասկացաք իմ հոգին — այս է ցավալին: Այժմ ի՞նչ եմ ես: — Բարոյական մի անդամալույծ, որին շատ-շատ տեղ կտան մի գավառական օրկեստրում, և կդառնամ մինը հազարավոր պրոլետարներից: Շնորհակալ եմ, Օվսաննա, շնորհակալ եմ, դու ասացիր այն, ինչ որ վաղուց եռում էր իմ սրտում...
ՆԱՐԳԻԶ. (Մերթ ընկճվել է, մերթ գրգռվել և իրան զսպել: Այժմ գրգռված): Բավական է, բավական է, համբերությունն էլ չափ ու սահման ունի: (բաց է անում մյուս լուսամատի վարագույրը և լամպը հանգցնում է):
(Բեմի լուսավորությունն ավելանում է):
ՕՎՍԱՆՆԱ. Այդ է, այդ է, մայրիկ, ձեր համբերությունը հատնում է ճիշտ այն պահին, երբ լսում եք ճշմարտության առաջին ձայնը:
ՆԱՐԳԻԶ. (Բարկացած): Լռի՛ր, լռի ր, ասում եմ... և եթե խելք ունիս, մեր դրության մասին մտածիր: Ահ, աստված իմ, ինչո՞ւ այսքան անբախտություն: (Գնում է խորքի դռներով):
Նախասենյակում զանգ
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է խորքի դռներով և շտապով գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՍԱՄՎԵԷ. Այդ Արամազդն է:
ՕՎԱԱՆՆԱ. Թող ինձ մենակ, Սամվել: Ես ուզում եմ նրա հետ խոսել...
ՍԱՄՎԵԷ. Լսի՛ր ոչ մի զոհաբերություն, հասկանո՞ւմ ես, ավելի լավ է աղքատ լինենք, քան քո զգացմունքների գնով ապահով: (Գնում է խորքի դոներով):
ՏԵՍԻԼ 5
ՕՎՍԱՆՆԱ և ԱՐԱՄԱԶԳ
ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դոներով: Տեսնելով Օվսաննային, մի փոքր շփոթվում է և իսկույն իշխում իրան: Սովորական եղանակով): Բարի լույս, օրիորդ: ՕՎՍԱՆՆԱ. Բարի լույս: (Ձեոք չեն տալիս իրարու):
ԱՐԱՄԱԶԴ. Երևի, Սամվելն իր սենյակումն է: (Դիմում է դեպի խորքի դոները):
ՕՎՍԱՆՆԱ. Մի րոպե:
ԱՐԱՄԱԶԴ. (Կանգ է առնում):
ՕՎՍԱՆՆԱ. Ինչո՞ւ համար եք եկել:
ԱՐԱՄԱԶԴ. Լևոնի համար:
ՕՎՍԱՆՆԱ. Գիտեմ: Ես կամենում եմ իմանալ, ի՞նչն է ձեզ ստիպում այդպես հոգալ մեր մասին:
ԱՐԱՄԱԶԴ. Երախտագիտությունը դեպի ձեր ծնողները:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դոներով ու շտապով
գնում է խորքի դոներով):
ՕՎՍԱՆՆԱ. Եվ այն նամակները ուղարկել եք ինձ այդ գզացումներից դրդված:
ԱՐԱՄԱԶԴ. Ոչ լիովին:
ՕՎՍԱՆՆԱ. Ուրե՞մն:
ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդ, եթե կամենում եք մի անգամ ևս փորձել իմ հանդգնությունը, համեցեք: Ես ուզում էի իմ ուժերի չափ օգնել ձեր հորը գլխավորապես... ձեզ համար:
ՕՎՍԱՆՆԱ. Այսինքն, ուզում էիք ինձ կաշառել, այո՞:
ԱՐԱՄԱԶԴ. Այո՛:
ՕՎՍԱՆՆԱ. Եվ դուք այդ ասում եք առանց քաշվելո՞ւ:
ԱՐԱՄԱԶԴ. Ինչի՞ց պիտի ամաչեմ, օրիորդ: (Հեգնաբար): Ես վաճառական եմ, իսկ դուք գիտեք, որ վաճառականը առանց հաշվի բարություն չի անում: (Տոնը փոխելով): Թույլ տվեք ինձ տեսնել Սամվելին: (Ուզում է գնալ):
ՕՎՍԱՆՆԱ. Սպասեցե՛ք, այս վերջին անգամն է, որ դուք տեսնում եք ինձ: Ասացեք, խնդրեմ, ինչը ստիպեց ձեզ բաց անել Ժորժ Ադիլբեկյանի գաղտնիքը:
ԱՐԱՄԱԶԴ. Շահը, օրիորդ, շահը:
ՕՎՍԱՆՆԱ. Թողեք հեգնությունը, ես ձեզ հետ լուրջ եմ խոսում:
ԱՐԱՄԱԶԴ. Եվ ես պատասխանում եմ ամենայն լրջությամբ: Բարոյական շահն էր, որ ինձ ստիպեց պատռել այդ մարդու դիմակը: Վերջապես, չէ՞ որ դուք ինքներդ պահանջեցիք, միթե մոռացե՞լ եք:
ՕՎՍԱՆՆԱ. Իսկ ես կասեմ, որ այդ բարոյական շահ չէր, այլ փոքրոգի մարդու նախանձ, անզոր չարություն հակառակորդի դեմ:
ԱՐԱՄԱԶԴ: Թող ձեր ասածը լինի, բայց ճշմարտությունը գոնե այժմ պարզ է ձեզ համար:
ՕՎՍԱՆՆԱ. Ո՞վ ասաց ձեզ, որ այն ճշմարտությունը ցանկալի էր ինձ համար: Ո՞վ խնդրեց ձեզ անկոչ հյուրի պես մտնել մի օտար խնճույք և սուգ դարձնել ուրիշների ուրախությունը:
ԱՐԱՄԱԶԴ. Բարեկամի սուրբ պարտականությունը ստիպեց ինձ այդ անել: Օրիորդ, ձեր երևակայածը խնճույք չէր: Այլ նախերգանք մի դրամայի, ուր դուք պիտի կատարեմ իև դժբախտ հերոսուհու դերը մինչև ձեր կյանքի վերջը:
ՕՎՍԱՆՆԱ. Բայց ես այդ չգիտեի ու երջանիկ էի. ինչու բաց արիք իմ աչքերը:
ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդ Օվսաննա, այդ խոսքերը, կարծես, լսում եմ ձեր հոր բերանից: Ինչպես նա, դուք ևս բարվոք եք համարում ապրել ստի և կեղծիքի մեջ, քան թե իմանալ գառը ճշմարտությունր: Այո, խաստովանում եմ, ծանր հարված եմ տվել ձեզ: Դուք գտել էիք մի փայլուն խաղալիք »և ուրախ էիք նրանով: Ես խլեցի ձեզնից այդ սիրուն առարկան, զարկեցի գետնին, չարդ ու փշուր արի, և դուք տեսաք ինչ աղբով էր լեցված նա: Այո, իհարկե, շատ խիստ էր իմ կողմից, շատ անողորմ, բայց մի հինգ տարեկան երեխայի և ոչ ձեր վերաբերմամբ: Չէ որ վաղ թե ուշ պետք է իմանայիք այդ գեղեցիկ պաճուճապատանքի զզվելի պարունակությունը:
ՕՎՍԱՆՆԱ. Թող իմանայի, ո՞ւմ ինչ, վերջապես, ո՞րն է ձեր մեջ մաքուր, որը չունի յուր անցյալում այս կամ այն արկածը:
ԱՐԱՄԱԶԴ. Ամենքը: ամենքն ունեն, օրիորդ, սակայն այն տարբերությամբ, որ Ժորժ Ադիլբեկյանինը արկած չէ, այլ հանցանք է:
ՕՎՍԱՆՆԱ. Թեկուզ հանցանք: Սիրելով նրան, ես կարող էի ներել այդ հանցանքն այն ժամանակ, երբ չէի կարող չներել:
ԱՐԱՄԱԶԴ. (Հեգնաբար ժպտալով): Այո, ամուսնանալուց հետո, այնպես, ինչպես ներում են շատ ողորմելի կանայք իրենց ամուսինների աններելի անցյալը: Բայց այդ ի նչ վիճակ կլինր ձեզ համար, ի նչ ամուսնական կյանք մի մարդու հետ, որ իր հարազատ երեխային շպրտել է փողոց, ինչպես լուցկիների մի դատարկ տուփ:
ՕՎՍԱՆՆԱ. (Ազդվել է Արամագդի վերջին խոսքերից: Մեկուսի): Նա իրավացի է:
ԱՐԱՄԱԶԴ. Եվ ո՞վ կարող էր երաշխավորել, եթե այն մարդը, որ մի անգամ շպրտել է մեկ զավակին, նույն դրությամբ չի շպրտիլ և մյուսներին: Վերջապես դուք, օրիորդ, դուք,կարող էիք կրել մի դժբախտ մոր և դժբախտ զավակ: Հավիտենական անեծքի լուծը, բարոյական կլիներ ձերամուսնական կյանքը, կարոտ կլինեիք ձեր խիղճը համարել մաքուր...
ՕՎՍԱՆՆԱ. (Ընկճնված): Ոչ...
ԱՐԱՄԱԶԴ. Ահա, տեսնում եք. այժմ դիտեցեք ինքներդ, ունեի, արդյոք իրավունք ձեզ ազատելու այդ սոսկալի ապագայից, (Տոնը փոխելով): Բայց, ներեցեք, Սամվելն ինձ սպասում է: (Ուզում է գնալ):
ՕՎՍԱՆՆԱ. Մի վայրկյան: Դուք ձեր նամակներում, ի միջի այլոց, խոստանում եմ օգնել և՛ Սամվելին, այո:
ԱՐԱՄԱԶԴ: Այո: Ես խոստանում եմ օգնել նրան իր երաժշտական կրթությունը շարունակելու այնքան ժամանակ, որքան կամենում է:
ՕՎՍԱՆՆԱ. Եվ այժմ, իհարկե, իմ վարմունքի պատճառով, ՍամՎելր պիտի զրկվի ձեր օգնությունից, այո՞:
ԱՐԱՄԱԶԴ. (Դրական): Ամենևին:
ՕՎՍԱՆՆԱ (Զարմացած): Ինչպե՞ս, դուք դեռ:
ԱՐԱՄԱԶԴ. Ես պիտի կատարեմ իմ բոլոր խոստումները, որ արել եմ այդ նամակներում:
ՕՎՍԱՆՆԱ. (Ավելի ազդված): Բոլո՞րը:
ԱՐԱՄԱԶԴ. Բոլորը:
ՕՎՍԱՆՆԱ. Առանց որևէ ակնկալության:
ԱՐԱՄԱԶԴ. Առանց որևէ ակնկալության և նույնիսկ հակառակ ձեր կամքի:
ՕՎՍԱՆՆԱ. (Խորը զգացված, ձեոք սեղմում է սրտին): Ա՛հ: (Մի ձեռը հենում է բազկաթոռի մեջքին):
ԱՐԱՄԱԶԴ. (Վախեցած, մի քայլ մոտենում է Օվսաննային): Ի՞նչ պատահեց:
ՕՎՍԱՆՆԱ. Ոչինչ, ոչինչ, սրտի բաբախում (Լռություն: Ներքին մաքաոում): Ներեցեք... Ես ձեզ վիրավորել եմ անտեղի: Տվեք ինձ ձեր ձեռը... Ես սխալված եմ եղել... (Ձեռը մեկնելով):
ԱՐԱՄԱԶԴ. (Ուրախ, ազդված, արագ մոտենում և սեղմում է Օվսաննայի թույլ մեկնած ձեռը): Ուրեմն, դուք ինձ չեք արհամարհում, այո , ուրեմն, ես...
ՕՎՍԱՆՆԱ. Գնացեք, Սամվելը ձեզ սպասում է, կարող եք ուշանալ...
ԱՐԱՄԱԶԴ. (Ուրախությունից շփոթված, կարմրած, գնում է խորքի դոներով):
ՕՎՍԱՆՆԱ. (Նստում է առաջին պատահած աթոոի վրա և մտածում):
ՏԵՍԻԼ 6
ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՎԵԼ, ՆԱՐԳԻԶ և մերթ ընդ մերթ ՆՈՒՆՈՒՖԱՐ
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Գալիս է խորքի դոներով, մի ուրիշ լիք չեմոդան ձեռքին, որ դնում է առաջինի քով):
ՕՎՍԱՆՆԱ. Լևոնը զարթնե՞ց:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. Գնում եմ զարթեցնելու, (Գնում է ետ խորքի դոներով):
ՆԱՐԳԻԶ. (Եկել է խորքի դոներով նունուֆարից անմիջապես հետո): Կամացուկ խփիր դռներին, ինքը կզարթնի: (Դառնում է Արամազդին և. շարունակում է հետը խոսել տխուր, բայց սիրալիր):
ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է խորքի դռներով նարզիզի հետ: Դեմքի
արտահայտությունը թեև. լուրջ է, բայց զվարթ: Նայում է հաճախ Օվսաննային, բայց չի համարձակվում մոտենալ):
ՍԱՄՎԵԼ. (Գալիս է խորքի դռներով և անմիջապես մոտենում է
Օվսաննային):
ՕՎՍԱՆՆԱ. (Դժկամությամբ): Թող ինձ, ի սեր աստծու (Վեր է կենում, մոտենում է լուսամուտին և նայում է դեպի դուրս):
ՆԱՐԳԻԶ. Գնամ, այն մարդուն զարթեցնեմ, որ վերջին անգամ տեսնի անբախտին: (Գնում է աջ կողմի աոաջին դոներով):
ՍԱՄՎԵԼ. (Մոտեցել է Արամազդին): Ուշադրություն չդարձնե»ս
հայրիկի խոսքերի վրա, վերջին օրերը նա հոգսից շատ ներվա՛յին է դարձել:
ԱՐԱՄԱԶԴ. Հանգիստ կաց:
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ ԵՎ ԱԹԱՆԵՍ
ԱԹԱՆԵՍ. (Գալիս է աջ կողմի աոաջին դոներով դարձյալ խալաթով: Նարզիզին հանդիպելով դռների մեջ): Ո՛ւր է, թողեք տեսնեմ, հետո տարեք:
ՆԱՐԳԻԶ. Համբերիր,
ԱԹԱՆԵՍ. (Արամզադին տեսնելով, զայրանում է): Ո՞վ խնդրեց
նրան, որ այստեղ գա:
ՆԱՐԳԻԶ. (Աոանձին Աթանեսին): Բարևիր, լավ չէ:
ԱԹԱՆԵՍ. Բայղուշի պես գլխիս վայ էր կանչում, հիմա բերել
եք, որ տեսնի իմ անբախտությունը և ուրախանա, չէ՞: (Դաոնալով Արամազդին): Դո՛ւրս, դուրս իմ տնից:
ՍԱՄՎԵԼ, (Մոտեցել է հորը, բռնում է նրա թևը): Հայրիկ, հանգստացիր, այսօր նա մեր միակ բարեկամն է:
ԱԹԱՆԵՍ. Թող գնա, չեմ ուզում այդպիսի բարեկամներ: Նա իր մտքում ինձ հիմար է համարում, ծաղրում է: Այնպես չէ Նարգիզ:
ՆԱՐԳԻԶ. Ոչ սխալվում ես:
ԱԹԱՆԵՍ. (Զարմանալու է): Հե՞:
ՆԱՐԳԻԶ. Արամազդը մեր մասին շատ է հոգում: Նա մեզ անկեղծ սիրում է:
ԱԹԱՆԵՍ. Ի՞նչ, մայր ու որդի ուզում եք ինձ խելքից հանե՞լ, հե՞, Օվսաննա, լսեցի՞ր ինչ ասացին դրանք:
ՕՎՍԱՆՆԱ. Հայրիկ, ես Արամազդին այսօր միայն ճանաչեցի:
ԱՐԱՄԱԶԴ. (Այս խոսակցության միջոցին կանգնած է հեռու և տեսարանը դիտում է լուրջ ու համեստ: Օվսաննայի խոսքերը նրան ուրախ ցնցումներ են պատճառում):
ԱԹԱՆԵՍ. (Ավելի զայրանալով): Ուրեմն, դուք խոսքը մի եք արել ինձ խայտառակելու նրա մոտ, հե՛: Որ այդպես է, ամենքդ կորեք, ամենքդ, ես ձեզ անիծում եմ, (Ուզում է զնալ աջ կողմի աոաջին դոներով, բայց Նունուֆարի աղաղակը լսելով, կանգ է առնում):
ՆՈԻՆՈԻՖԱՐ. (Բեմի ետևից բարձրաձայն): Այստեղ եկեք, շուտ, տեսեք ինչ է անում,
ՆԱՐԳԻԶ. (Շտապով գնում է խորքի դռներով):
ԱՐԱՄԱԶԴ. (Հետևում է Նարգիզին):
ՍԱՄՎԵԼ (Հետևում է Արամազդին),
ԱԹԱՆԵՍ. Տեսեք ինչ պատահեց, (Գալիս է բեմի կենտրոնը):
ՕՎՍԱՆՆԱ. (Նախազգացել է մի վատ բան): Հայրիկ, դու գնա քո սենյակը: (Վազում է դեպի խորքի դռները և սարսափած հետ է կանգնում):
ՏԵՍԻԼ 8
ՆՈԻՅՆՔ ԵՎ ԼԵՎՈն
ԼԵՎՈՆ. (Գալիս է խորքի դռներով ժիլետով, գիշերվա շապիկով, հողաթափերով: Նոսր մազերը գզգզված են, դեմքն այլանդակված: Արամազդն ու Սամվելը բռնած են, նրա աջ ու ձախ թևերը): Սուտ է... սուտ է... կարմիր օձն էր:
ԱՐԱՄԱԶԴ. Ամոթ է, Լևոն, ամոթ է... Նստիր այստեղ, (Նստեցնում է բեմի խորքում մի աթոռի վրա, երեսը դեպի հասարակությունը):
ՍԱՄՎԵԼ. (Մոտեցել է Օվսաննային, կիսաձայն,): Ուզում էր կախվել, հազիվ ազատեցինք:
ՆԱՐԳԻԶ. (Սարսափահար): Շյուտ տարեք, հեռացրեք, չի կարելի նրան այստեղ պահել:
ԱՐԱՄԱԶԴ. (Նունուֆարին եներժիկ տոնով, կիսաձայն.): Գնա շուտ՛, երկու կառք կանչիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Շտապով գնում է աջ կողմի երկրորդ դոներով):
ԱՐԱՄԱԶԴ. (Սամվելին): Իրերը տանենք դուրս, հետո ես նրան կբերեմ: (Նարգիզին): Մայրիկ, եթե կարող եք, հագցրեք նրան: (Վերցնում է չեմոդաններից մեկն ու գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՍԱՄՎԵԼ. (Վերցնում է երկրորդ չեմոդանը և գնում Արամազդի ետևից):
ՆԱՐԳԻԶ. (Օվսաննային.): Գնա պիջակն ու կոշիկները բեր:
ՕՎՍԱՆՆԱ. (Շտապով գնում է խորքի դոդերով):
ԼԵՎՈՆ. (Մինչ ամենքն իրարանցման մեջ են, նայել է աջ ու ձախ խորամանկությամբ):
ԱԹԱՆԵՍ. (Ապշած նայում է մերթ մեկին, մերթ մյուսին): Ա՜ա :
ԼԵՎՈՆ. (Հարմար վայրկյան որսալով, գաղտագողի մոտենում է պատշգամբի դռներին): Կարմիր օձը, կարմիր օձը: .. Ազատությռւն: (Կատաղի ծիծաղ), հա, հա, հա, ազատվեցեք... (Վազում է պատշգամբ և իրան ձգում է փողոց):
ԱթԱՆԵՍ. Բռնեցե՛ք, բռնեցե՛ք: (Մնում է անշարժ, ապշած, քարացած):
ԱՐԱՄԱԶԴ. (Շտապ վերադառնում է աջ կողմի երկրորդ դռներով ճիշտ այն վայրկյանին., երբ Լևոնն արդեն պատշգամբի վրա է): Լևո՜ն, Լևո՜ն: (Վազում է բռնելու, չի հասնում): Ա՛հ, նա իրան գցեց փողոց: (Վազում է դուրս աջ կողմի երկրորդ դռներով):
ՆԱՐԳԻԶ. (Ճչալով, նախ վազում է դեպի պատշգամբ, իսկույն հետ է գալիս): Որդիս, որդի՛ս: (Վազում է աջ կողմի դռներով):
ԱԲԱՆԵՍ. (Մի քանի վայրկյան բեմի վրա մենակ է):
ՕՎՍԱՆՆԱ. (Գալիս է խորքի դռներով, Լևոնի պիջակր, գլխարկն ու կոշիկները բերելով): Ի՛նչ պատահեց: (Հասկանում է բանի էությունը: Ճչում է): Ա՛հ: (Բեռներից բաց է թողնում իրերը հատակի վրա: Ուզում է նույնպես վազել աջ կողմի երկրորդ դռներով, հանդիպում է Արամազդին բեմի վրա):
ԲԵՄԻ ՀԵՏԵՎՈՒՄ, (Աղմուկ, իրարանցում, Նարգիզի ճիչն ու աղաղակը):
ԱՐԱՄԱԶԳ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով: Գունատ է, դողում է): Սպանվեց:
ԱԲԱՆԵՍ. ՕՕ, բայղուշ, ինչու դո՞ւ բերիր այդ չար լուրր: Ա՛հ: Ձեռը տանում է կրծքին, տատանվում է և. թուլանում, ընկնում է բազկաթոռի վրա: Գլուխն անզոր թեքվում է կրծքին:
ՕՎՍԱՆՆԱ. Պապա, պապա: (Վազում է դեպի հայրը) Ուշքի եկ:
ԱՐԱՄԱԶԴ. (Մոտենում է Աթանեսին, նայում տխուր): Նա կաթվածահար եղավ:
ՕՎՍԱՆՆԱ. Քանդվեց մեր տունր, ավերակ դարձավ:
ԱՐԱՄԱԶԴ. Մենք այղ ավերակների վրա կշինենք նոր տուն:
Վարագույր